Selpak զուգարանի թուղթ
Selpak զուգարանի թուղթ

Արտադրության նոր տեխնոլոգիայի շնորհիվ Selpak-ը դարձավ ամենափափուկ զուգարանի թուղթը։  Ամուր և փափուկ եռաշերտ Selpak զուգարանի թուղթը պատրաստված է բնական ցելյուլոզայից և համարվում է էկոլոգիապես մաքուր արտադրանք։





Selpak SPA զուգարանի թուղթ
Selpak SPA զուգարանի թուղթ

Selpak SPA եզակի բուրմունքով եռաշերտ զուգարանի թուղթը  օժտված է անգերազանցելի ամրությամբ և փափկությամբ, որը շատ արագ կարող է դառնալ Ձեր սիրած արտադրանքը։  SPA սերիան լիովին բավարարում է կանանց պահանջները`ծառայելով և որպես որակյալ ապրանք, և որպես զուգարանասենյակի դեկոր։





Solo զուգարանի թուղթ
Solo զուգարանի թուղթ

Solo-ն երկշերտանի զուգարանի թուղթ է, որն ապահովում է որակի բնութագրերի օպտիմալ հարաբերակցություն. փափկություն  և կլանող հատկություններ։





Selpak հիգիենիկ անձեռոցիկներ
Selpak հիգիենիկ անձեռոցիկներ

Հարմար փաթեթավորմամբ փափուկ ու ամուր քառաշերտ հիգիենիկ անձեռոցիկները մեծ գործածություն ունեն առօրյա կյանքում: Եվրոպական ճաշակին համապատասխան բուրումնալի անձեռոցիկները կգեղեցկացնեն թղթե անձեռոցիկների օգտագործման կուլտուրան։ Անձեռոցիկները օգտագործվում են գրիպի և հարբուխի ժամանակ, հատկապես ցուրտ եղանակին: Անձեռոցիկները նաև օգնում են պահպանել մաքրություն ճանապարհ գնալիս:





Solo հիգիենիկ անձեռոցիկներ
Solo հիգիենիկ անձեռոցիկներ

Հարմարավետ փաթեթավորմամբ և բազմակի փականով փափուկ ու ամուր եռաշերտ հիգիենիկ անձեռոցիկները գտել են իրենց գերազանց կիրառումը առօրյա կյանքում և անփոխարինելի են հարբուխի ժամանակ։





Selpak խոհանոցային թղթե սրբիչներ
Selpak խոհանոցային թղթե սրբիչներ

Գերազանց կլանողականությամբ և ամրությամբ եռաշերտ խոհանոցային թղթե սրբիչներն իրենց լայն կիրառությունը կգտնեն Ձեր խոհանոցում: Խոհանոցի մաքրությունն ապահովելուց բացի, սրբիչները կարելի է օգտագործել մթերքները չորացնելու և նոր տապակած  սննդի վրայից ավելորդ  յուղը վերացնելու համար։





Solo խոհանոցային սրբիչներ
Solo խոհանոցային սրբիչներ

Երկշերտ խոհանոցային թղթե սրբիչները նախատեսված են Ձեր խոհանոցի  մակերեսների, պատուհանների և այլ կենցաղային իրերի մաքրման համար։





Solo խոհանոցային սրբիչներ տուփի մեջ
Solo խոհանոցային սրբիչներ տուփի մեջ

Վառ պլաստիկ տուփի մեջ տեղավորված խոհանոցային թղթե սրբիչները  գեղագիտական և տնտեսող լուծում են Ձեր խոհանոցում։  Երկշերտ  որակյալ սրբիչները կապահովեն  Ձեր խոհանոցի մակերեսների մաքրությունը, իսկ  բազմակի օգտագործման համար նախատեսված տուփը կնպաստի մաքրությանն ու հարմարվետ օգտագործմանը։





Solo տնտեսող խոհանոցային թղթե սրբիչներ
Solo տնտեսող խոհանոցային թղթե սրբիչներ

Վառ պլաստիկ տուփով խոհանոցային թղթե սրբիչները նոր գեղագիտական և տնտեսող լուծում է Ձեր խոհանոցում։ Բազմակի օգտագործման տուփի համար պետք է գնել միայն պահեստային անձեռոցիկներ։





Selpak ստանդարտ հիգիենիկ անձեռոցիկներ
Selpak ստանդարտ հիգիենիկ անձեռոցիկներ

Առաջարկելով բամբակյա փափկություն` Selpak եռաշերտ հիգիենիկ անձեռոցիկները շարունակում են մնալ առաջատար ապրանքանիշ իրենց կատեգորիայում։ 100-ոց ցելյուլոզան, եռաշերտ հիմքը անձեռոցիկներին ապահովում են փափկությամբ  և լայն օգտագործման հնարավորությամբ  տարբեր ոլորտներում: Հիգենիկ անձեռոցիկների բազմազան փաթեթավորումը հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան չափ և դիզայն, որը կարող է կատարելապես լրացնել ցանկացած սենյակի ձևավորումը։ Անձեռոցիկների տուփերի ձևավորումը նորացվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ համաշխարհային ճաշակին համահունչ լինելու համար։ Տուփերի երկու կողմերից բացվելու հնարավորությունը շատ հարմար է նաև ավտոմեքենայում օգտագործելու համար։





Solo տուփով սեղանի անձեռոցիկներ
Solo տուփով սեղանի անձեռոցիկներ

Նոր, ժամանակակից և տնտեսող առաջարկ սեղանի անձեռոցիկների շուկայում: Տուփով անձեռոցիկներ Pool Up։ Բարձր որակի անձեռոցիկներից բացի, գնորդը ստանում է նաև բազմակի օգտագործման հարմար նախատեսված տուփ:





Solo անձեռոցիկներ
Solo անձեռոցիկներ

Նոր, ժամանակակից և տնտեսող առաջարկ սեղանի անձեռոցիկների շուկայում: Նոր տուփով անձեռոցիկներ Pool Up։ Բազմակի օգտագործման տուփի համար պետք է գնել միայն պահեստային անձեռոցիկներ։





Selpak սեղանի դեկորատիվ անձեռոցիկներ
Selpak սեղանի դեկորատիվ անձեռոցիկներ

Գեղեցիկ դիզայնով Selpak սեղանի դեկորատիվ անձեռոցիկները ակտուալ լրացում կլինեն Ձեր սեղանի համար և, բնականաբար, կզարդարեն Ձեր տոնական սեղանը։ Պատկերավոր անձեռոցիկների հիմնական առավելությունը տարաբնույթ դիզայնն է, գույները և դրանց մատչելիությունը հայկական սպառողների համար։





Selpak սեղանի անձեռոցիկներ
Selpak սեղանի անձեռոցիկներ

Բնական ցելյուլոզայով սեղանի անձեռոցիկները նախատեսված են ամենօրյա օգտագործման համար, ինչպես նաև հանդիսավոր տոնական սեղանների համար։





Selpak թղթե սրբիչներ
Selpak թղթե սրբիչներ

Նոր Selpak թղթե սրբիչները նույնքան պրակտիկ են ինչպես  խոհանոցային սրբիչները, և ավելի հիգենիկ, քան մաքրող սրբիչները։ Selpak թղթե սրբիչները այնքան ամուր են, որ Դուք կարող եք օգտագործել ցանկացած լվացող միջոցով ցանկացած մակերես լվանալու համար։ Դուք կարող եք մի քանի անգամ լվանալ, քամել և օգտագործել այն:Այն ավելի հիգիենիկ է քան կտորը (գործվածքը), քանի որ վերջացնելով մաքրման աշխատանքները դուք այն կարող եք գցել աղբարկղը` կանխելով բակտերիաների տարածումը։





Carefree
Carefree

Բացահայտեք ամենօրյա թարմության գաղտնիքը CAREFREE® հետ: CAREFREE® ստեղծումը նոր և թարմ գաղափարների արդյունք էր: Մենք ստեղծեցինք առաջին ամենօրյա միջադիրները Եվրոպայում 70-ական թթ. և նվիրեցինք կանանց ազատության և թարմության զգացում ողջ օրվա ընթացքում: CAREFREE® կարծում է, որ եթե կինը զգում է թարմություն, ապա վայելում է յուրաքանչյուր պահ և ապրում է լիարժեք կյանքով: Այդ իսկ պատճառով CAREFREE® ապահովում է թարմություն, որի շնորհիվ  կարող եք վայելել ձեր կյանքի ամեն վայրկյանը: CAREFREE® ապրանքատեսականու մեջ միշտ կարելի է գտնել այն, ինչ հարմար է հենց Ձեզ: