Persil
Persil

Persil-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի  երկրներում առաջատար ապրանքանիշերից  մեկն է։ Այն ներկայացնում է այնպիսի նորագույն  ապրանքատեսակներ, որոնք ստեղծված են ժամանակակից միջազգային տեխնոլոգիաների զարգացման հիման վրա։ Persil-ը հոգ է տանում  իրերի  անվնաս մաքրության մասին՝ արդյունավետ հեռացնելով  նույնիսկ մնայուն կեղտաբծերը։





LOSK
LOSK

Նոր LOSK 9` 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։

Բացահայտեք  Ձեր համար LOSK լվացքի միջոցների նոր սերունդը՝  LOSK 9-ը, որը ներառում է 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։

Նոր LOSK 9-ը ունի նորագույն բանաձև, որը միառժամանակ բաղկացած է կեղտաբծերի դեմ ուղված 9 բաղադրիչներից, որոնք ակտիվորեն ներթափանցում  են մանրաթելերի մեջ` վերացնելով մնայուն կեղտաբծերը։

5 ժամանակակից էնզիմներ վերացնում են սննդամթերքից, սպիտակուցներից և ածխաջրերից առաջացած կեղտաբծերը:

Բարձր տեխնոլոգիաների արդյունքում ստացված 2  տեսակի ակտիվ բաղադրիչներ,  ազդում են մակերեսի վրա և պայքարում են օձիքի, թևքի   կամ շպարից մնացած  հաճախ հանդիպող կեղտաբծերի դեմ՝ մաքրելով այն ռետինի նման։

Եվ, վերջապես, 2 տեսակի արդյունավետ սպիտակեցնող բաղադրիչներ վերացնում են դժվար մաքրվող` թեյի, խոտի և հատապտուղներից առաջացած կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ ճերմակություն։





REX
REX

Նոր Rex՝ վերջին սերնդի լվացքի փոշի, որը լուծում է լվացքի արդիական խնդիրները, հեռացնում է կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ  ճերմակություն։

Նոր կատարելագործված բանաձևը պարունակում է ակտիվ սպիտակեցնող թթվածին, որը ներթափանցում է գործվածքի մանրաթելերի մեջ և ապահովում է կատարյալ ճերմակություն և բծերի արդյունավետ հեռացում:

Ոչ մի  կեղտաբիծ՝ ստուգված է սպիտակ իրերի վրա։





Pemos
Pemos

Pemos-ի օգտագործումից հետո յուրաքանչյուր իր կստանա բյուրեղյա մաքրություն՝ արքայադստեր զգեստից  մինչև ծխնելույզ մաքրողի հագուստը։ Ազդում է ներթափանցելով գործվածքի հյուսվածքների մեջ։ Այս ամենն առաջարկվում է լավագույն գնով։





PERWOLL
PERWOLL

Բրդյա, նուրբ գործվածքները, ինչպես նաև մուգ, սև և գունավոր հագուստը հատուկ խնամքի կարիք ունեն: Եթե ցանկանում եք, որ պահպանվի հագուստի նոր տեսքը, օգտագործեք Perwoll Balsam Magic վերականգնող հատկությամբ լվացվող միջոցը` նախատեսված բրդյա, մետաքսյա և այլ նուրբ գործվածքների` ցանկացած երանգի համար: Լուծվելով ջրի մեջ, այն ստեղծում է հատուկ փրփուրե “Բարձիկ”, որը պաշտպանում է բրդի մանրաթելերը վնասվելուց։ Բրդի պաշտպանության եզակի բանաձևը պահում է Ձեր իրերը նուրբ և փափուկ։
Perwoll Black Magic-ը հրաշալի միջոց է սև երանգի վերականգնման և սև գործվածքներ լվանալու համար: Perwoll Black Magic-ի հատուկ բանաձևը պաշտպանում է սև գույնի հագուստը գունաթափումից։ Perwoll Black Magic-ը առաջինն է աշխարհում, որ հեռացնում է մոխրագույն հետքերը՝ վերադարձնելով հագուստի խիտ և ինտենսիվ գույնը։ Perwoll Balsam Magic-ը խորհուրդ է տրվում օգտագործել սև և մուգ ցանկացած գործվածք լվանալու համար։
Եթե նույնիսկ հագուստի վրա հայտնվել են մոխրագույն հետքեր, գույնը վերականգնող նորագույն  բանաձևը կվերադարձնի սև գույնի  խորությունն և հագեցվածությունը, և Ձեր սիրած իրերը կրկին նոր տեսք կունենան։

Perwoll Magic White – “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն” բանաձևը պարունակում է հատուկ բաղադրիչ (ինգիբիտոր), որը կանխում է գունազրկումը, իսկ դրանում առկա օպտիկական սպիտակեցնողները, յուրաքանչյուր անգամ լվանալիս վերականգնում են ճերմակությունը և կանխում են մոխրագույն երանգի առաջացումը։ Perwoll Magic White-ը  նախատեսված է սպիտակ բամբակյա, բրդյա, մետաքսյա և սինթետիկ գործվածքներ լվանալու համար: Ձեր իրերը յուրաքանչուր լվացքից հետո մնում են սպիտակ`շնորհիվ  “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն”  նոր բանաձևի: 

Perwoll Color Magic-ի եզակի բանաձևը պաշտպանում է գունավոր գործվածքների արտաքին պայծառ տեսքը` շնորհիվ վերականգնող հատկության: Սա առաջին լվացքի միջոցն է, որը վերականգնում է գունավոր գործվածքների իրական գույնը և հեռացնում տեղ-տեղ գունաթափված բծերը։ Perwoll Color Magic-ը կարող է օգտագործվել գունավոր, բաց երանգներով և նուրբ գործվածքների համար։
Եթե նույնիսկ Ձեր իրերը խամրել են և կորցրել պայծառությունը, բավական է սկսել լվանալ Perwoll Color Magic լվացքի միջոցներով:

Այս ամենը շնորհիվ նոր, գույնը վերականգնող արյունավետ բանաձևի։

 





Vernel
Vernel

Փափկություն և թարմության ցնցող բույր

Vernel-ը մասնագիտացված լվացքի ողողիչ է, որն իրերին տալիս է փափկություն և հաճելի բույր: Այն ունի լիցքաթափող հատկությունը և հեշտացնում է արդուկումը։
Vernel տեսականին ներկայացված է երեք շարքով՝

1.Դասական

Դասական շարքի Vernel ողողիչը տալիս է Ձեր իրերին թարմ և մաքուր բույր, ինչը Դուք և Ձեր ընտանիքը անդամները կարող եք երկար ժամանակ վայելել։
Շնորհիվ իր յուրահատուկ բուրավետ Perfume Pearls կոճակների, որոնք բացվում են գործվածքի հյուսվածքներում Ձեր յուրաքանչյուր շարժման ժամանակ, թարմ բույրը պահպանվում է հնգապատիկ անգամ ավելի երկրար և հագեցնում Ձեր օրը ուրախությամբ և հաճելի զգացողությամբ։

2.Երեխաների և զգայուն մաշկ ունեցողների համար  

Վերնել ողողիչի այս տեսակը պարունակում է  բնական բաղադրիչներ և  հատուկ մշակված  է զգայուն մաշկ ունեցողների համար: Այն Ձեր հագուստը դարձնում է ավելի նուրբ և փափուկ, ինչպես նաև  նվազեցնում է նույնիսկ ամենազգայուն մաշկի գրգռվածության առաջացման ռիսկը։

3. Aromatherapy

Vernel Aromatherapy լվացքի ողողիչները պարունակում են բնական եթերայուղեր, որոնք օգտակար ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա, ստեղծում են լավ տրամադրություն և արթնացնում   զգացմունքներ։ Vernel Aromatherapy-իի յուրահատուկ, խորաթափանց և բազմազան բույրերը լրացնում են Ձեր օրը և բացահայտում են նոր զգացողություններ։