Palette
Palette

Կայուն քսուկ-ներկ

Palette-ի առաջին ներկը` ստեղծված մեղվակաթից

Վայելեք պայծառ ակնթարթներ Palette կայուն քսուկ-ներկի հետ` հագեցած մեղվակաթով և մազերի հետաքրքիր երանգով: Այն  բավարարում է Ձեր բոլոր պահանջները՝ հագեցած, գերկայուն երանգներ, խնամված մազեր: Նույնիսկ պարբերաբար ներկելու դեպքում, այն ապահովում է կենդանի փայլ և սպիտակ մազերի ամբողջական ներկում։
Palette կայուն քսուկ-ներկը առաջարկում է երանգների լայն գունապնակ` ներառելով սառը և տաք, բաց և հագեցած կարմիր, բնական կամ ոսկե շականագագույն,սև գույները,  որոնք կբավարարեն ամենախստապահանջ ճաշակի սպառողների պահանջները։

Կայուն քսուկ-ներկ Palette-ը հավատարիմ է ինձ, ինչպես երբևէ։





Palette  Deluxe
Palette Deluxe

Առաջին մազերի ներկը Palette-ից` 7 տեսակի յուղերի համադրությամբ։

Վայելեք նորույթը։ Կայուն ներկ- խնամք `7 տեսակի յուղերի սնուցմամբ: Առաջին կայուն քսուկ-ներկը Palette-ից՝ հագեցած գերարդյունավետ գունանյութերով`հիմնված տարբեր յուղեր պարունակող բանաձևի վրա։ Palette-ը նախատեսված է մազերը հավասարաչափ ներկելու համար, պարունակում է փափկացնող  յուղեր, որոնց շնորհիվ մազերը աչքի են ընկնում հագեցած,պայծառ գույներով և զարմանահրաշ փայլով։





Palette ֆիտոշարք
Palette ֆիտոշարք

Ամոնիակի ցածր պարունակությամբ և բնական ծովային կալոգեններով հարուստ ։

Փորձեք Palette ֆիտոշարքի նոր ներկը`հագեցած  բնական ծովային կալոգեններով, որն այժմ աչքի է ընկնում ամոնիակի ցածր պարունակությամբ և ամրացնող հատկությամբ։ Բացահայտեք Ձեզ համար արտահայտիչ և վառ երանգներ, հրաշափայլ բնական մազերի գույն ստանալու համար։  Ձեր մազերը  կլինեն առողջ և կատարելապես փայլուն տեսք կունենան։ Սպիտակ մազերի 100% -ոց ներկումը երաշխավորվում է։





Palette Color & Gloss
Palette Color & Gloss

Ներկեք Ձեր մազերը փայլով։

Գրավիչ, պայծառ և հագեցած գույն ստանալու համար փորձեք նոր Palette Color & Gloss ներկ-խնամքը։

Մոռացեք ամոնիակի մասին։  Նոր, ընկույզի յուղով փայլի բանաձևը խնամքով ներկում է մազերը։ Palette Color & Gloss-ը ընդգծում է ձեր մազերի բնական գույնը շլացնող փայլով, որը պարզապես հրաշալի է։





Syoss - Մազերի մասնագիտացված խնամքը դարձել է մատչելի։
Syoss - Մազերի մասնագիտացված խնամքը դարձել է մատչելի։

Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս, երբ նրա մազերը ունենում են այնպիսի տեսք, կարծես հենց նոր է դուրս եկել գեղեցկության սրահից: Syoss ներկի շնորհիվ այժմ հնարավոր է դարձել տնային պայմաններում հասնել մազերը ներկելու մասնագիտացված որակի։ Syoss ներկը` մշակված և փորձարկված վարսահարդարների և գունափորձագետների հետ համատեղ,  ունի գերարդյունավետ բանաձև, որը ամրացնում է գունանյութերը և թափանցում  մազերի մեջ` ապահովելով սպիտակ մազերի գերազանց ներկում, հագեցած, ճշգրիտ ընտրված  գունային արդյունք և փայլուն մազեր:





Brillance
Brillance

Փայլուն և ամուր, ինչպես երբևէ։

Նոր բացահայտում Schwarzkopf-ից։ Նոր Brillance հաստատուն գույնով և ադամանդյա փայլով կայուն քսուկ-ներկը առաջարկում է ինտենսիվ երանգներ, որոնք, նույնիսկ շաբաթներ անց, փայլում են ինչպես ամենաբարձր որակի ադամանդը ։

Ադամանդյա փայլ բանաձևը հարթեցնում է մազերի մակերեսը լույսի օպտիմալ արտացոլման համար՝ ապահովելով մազերի երկարատև փայլը։  Կայուն գույնի ակտիվ բաղադրիչը երկար ժամանակ պահպանում է գունանյութերը մազերի մեջ: Գայթակղիչ, հագեցած երանգներ, որոնք պահպանում են իրենց փայլն ու պայծառությունը բավանանին երկար ժամանակ։





Natural & Easy
Natural & Easy

Անզուգական բնական արդյունք

Natural & Easy քսուկ-ներկը հիմնված է Color -Mix * տեխնոլոգիայի վրա, որը ենթադրում է մի քանի գունային երանգների համադրություն: Այն ստեղծում է բնական գույն, հագեցած է փայլով և տարբեր գույների շեշտադրումներով։


Natural & Easy-ն 100%-ով ներկում է սպիտակ մազերը` մազերին տալով տարատեսակ երանգներով  հարուստ կայուն գույն և փայլ։


Natural & Easy-ն այժմ պարունակում է յուղերի համալիր։ Մանգոյի յուղով քսուկ-ներկը պաշտպանում, իսկ  ժոժոբայի յուղով ողողիչը  սնուցում է մազերը: Natural & Easy-ն ապահովում է ամուր մազեր, շլացնող փայլ և  արտահայտիչ  բնական գույն:





Perfect Mousee
Perfect Mousee

Մուսսի բաղադրությամբ առաջին կայուն ներկը

Perfect Mousee-ն ունի հեշտ ու հավասարաչափ ներկելու հատկություն՝ շնորհիվ մուսսի բաղադրության և անվնաս օգտագործման բանաձևի:
Արդյունքում ստանում ենք կայուն, հագեցած ու փայլուն մազեր:
Սպիտակ մազերի վստահելի ներկ։
Ավելի դյուրին, քան շամպունով լվանալիս:

* Schwarzkopf տեսականիում