Schauma
Schauma

Մազերի խնամքի միջոց ամբողջ ընտանիքի համար։

Schauma – շամպուններ, ողողիչներ և մազերի հատուկ խնամքի միջոցներ, ստեղծված տարբեր տեսակի մազերի խնամքի համար։ Schauma-ի նոր բանաձևը հագեցած է վիտամինով, որոնք վերականգնում են մազերի հյուսվածքները՝ ամրացնելով արմատներից մինչև ծայրերը,։ Այն տալիս է 100%-ոց  ամրություն և փայլ։ Բանաձևը պարունակում է հատուկ վիտամին, որոնք ապահովում է համալիր խնամք և մեղմ ազդեցություն մազերի և գլխի մաշկի համար։ Շամպունները ոչ միայն մաքրում ու խնամում են մազերը, այլև ամրացնում են արմատներից մինչև ծայրերը: Սա արդյունավետ ամենօրյա լուծում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար և անհատական լուծում մազերի յուրաքանչյուր տեսակի համար։ Անհրաժեշտ է այն գործածել շամպունի հետո` հավասարաչափ քսելով խոնավ մազերին: Թողնել 1-2րոպե, այնուհետև լվանալ ջրով։





GLISS KUR
GLISS KUR

Gliss Kur-ը առաջարկում է մասնագիտացված միջոցների լայն տեսականի (խնամքից մինչև ոճավորում), որոնք ստեղծվել են` հաշվի առնելով տարբեր տեսակի մազերի անհատական հատկությունները։  Շնորհիվ  յուրահատուկ սկանավորող և վերականգնող համալիրի` \"Խելացի” բանաձևը գուշակում է մազերի կառուցվածքը և վերականգնում վնասված հատվածները` առանց ծանրաբեռնելու առողջ մազերը:
Gliss Kur-ն առաջարկում է մազերի խնդիրների արդյունավետ լուծումներ։





Syoss
Syoss

Մասնագիտական որակ, մասնագիտական արդյունք։

Առաջին մասնագիտացված մազերի խնամքի միջոցը։
Մազերի խնամքի միջոցները մշակված են մասնագիտացված վարսահարդար-ոճաբանների հետ համատեղ։
Հատուկ բանաձևը ապահովում է ամենօրյա բարձրորակ մասնագիտական խնամք` տան պայմաններում։
Մազերն ունեն հիանալի տեսք, կարծես դուք  հենց նոր եք այցելել վարսահարդար-ոճաբանին։





Seborin
Seborin

Ունեք Seborin՝ չունեք թեփ։

Seborin-ը պայքարում է թեփի դեմ, կանխում մազաթափությունը։
Seborin-ի երկակի գործողության բանաձևը համատեղ պայքարում է թեփի  դեմ և հոգում մազերի և գլխի մաշկի մասին։ Արդյունքում գլխի մաշկը շնչում է, իսկ մազերը խնամված են։ Կլիբազոլը պայքարում է թեփի դեմ և կանխում դրա առաջացումը։ Ալանտոինը թողնում է փափուկ և խոնավեցնող ազդեցություն մազերի և գլխի մաշկի վրա։





Dove շամպուն
Dove շամպուն

Քայլ 1: Մաքրությունը մազերի խնամքի հիմքն է

Գեղեցիկ մազերը, անկասկած, կնոջը  դարձնում  են ավելի գրավիչ։ Լինելով առողջ ու փայլուն` Ձեր մազերը շրջապատված կլինեն հիացած հայացքներով։  Սակայն տարբեր գործոնների ազդեցությունից մազերը կորցնում են պրոտեիններ՝ դառնալով խամրած, փխրուն և ճյուղավորված։  Ինչպե՞ս վերադարձնել մազերին իրենց բնական գեղեցկությունը։

Dove-ը ներկայացնում է  մազերի խնամքի միջոցների նոր շարք:

Քայլ 2- Ձեր մազերի վերականգնումը և գեղեցկությունը

Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է շամպունի ճիշտ ընտրությունը։ Թերևս, միայն շամպունի ճիշտ ընտրությունը բավարար չէ, քանի որ մազերը լվանալիս սնուցիչների մոտ 70% -ը լվացվում է ջրով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ամեն անգամ մազերը լվանալուց հետո օգտագործել Dove բալզամ-ողողիչը, որն ինտենսիվ խնամում է մազերը և դարձնում է դրանք ավելի փափուկ` սանրվելու և հարդարման համար։





CLEAR vita ABE
CLEAR vita ABE

Թեփ չկա

CLEAR vita ABE-ը նախատեսված է մազերի խնամքի համար, վերացնում է թեփը և ապահովում մազերի գեղեցկությունը։ CLEAR vita ABE-ն գիտի մազերի գեղեցկության բոլոր գաղտնիքները: Կատարյալ պատկեր ստեղծելու համար իդեալական պետք է լինի ամեն ինչ՝ նորաձև կոստյում, գեղեցիկ սանրվածք, էլեգանտ հագուստ և վարվելակերպ։ Ցավոք, թեփի առկայությունը և մազաթափությունը հաճախ փչացնում է առաջին տպավորությունը մարդու մասին, ինչը հանգեցնում է ինքնավստահության անկմանը։

CLEAR vita ABE շամպունը կանանց համար, որն արտադրված է Nutrium10 տեխնոլոգիայով, իր մեջ պարունակում է 10 վիտամինների համադրություն, հանքային նյութեր և խոնավեցնող բաղադրիչներ գլխի մաշկի և մազերի համար։ Արդյունքում, նոր CLEAR vita ABE շամպունը ապահովում է գլխի մաշկի  համալիր պաշտպանություն` օգնելով ազատվել թեփից, չորությունից և քորից, ինչպես նաև դարձնում է մազերն ամուր ու փայլուն։

CLEAR vita ABE շամպունը, որի մեջ օգտագործվում է Pro-Nutrium10 տեխնոլոգիան, նախատեսված է տղամարդկանց համար ։ Այս բանաձևը պարունակում է երկու ակտիվ նյութեր, որոնք արդյունավետ պայքարում են թեփի դեմ, ինչպես նաև վիտամինների համալիր, հանքային և սնուցող նյութեր։ Արդյունքում, CLEAR vita ABE տղամարդկանց համար նախատեսված շամպունը, ապահովում է գլխի մաշկի համալիր պաշտպանություն՝ օգնելով ազատվել թեփից, յուղոտ մազերից և մազաթափությունից։





Sunsilk
Sunsilk

Sunsilk-ը ներկայացիում է Sunsilk Co-Сreations միջոցների ամբողջովին նորացված շարք` ստեղծված մազերի խնամքի միջազգային առաջատար ոճաբան-փորձագետների համահեղինակությամբ։ Sunsilk Co-Creations նոր շարքի հեղինակներն իրենց առաջ նպատակ են դրել միավորել Sunsilk-ի տեխնոլոգների հիսունամյա փորձը և աշխարհի առաջատար ոճաբանների վարպետությունը, որպեսզի առաջարկեն կանանց մազերի խնամքի միջոցներ, որոնք իրենց որակով և արդյունավետությամբ  համեմատելի են վարսահարդարման սրահների միջոցների հետ։





Timotei
Timotei

Բնության հպում

Մենք սկսել ենք Timotei-ի արտադրությունը անցյալ դարի 80-ականներին` նպատակ ունենալով ստեղծել մազերի խնամքի արդյունավետ, օգտակար և բնական բաղադրիչներով հարուստ միջոց։ Ամեն օր Ձեր մազերը վնասակար նյութերի ազդեցությունից կորցնում են իրենց բնական փայլը: Մենք համոզված ենք, որ բնությունը մազերի գեղեցկության լավագույն աղբյուրն է։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք բացահայտել բնության գաղտնիքները, որպեսզի ստեղծենք բնական բաղադրիչներով հարուստ մազերի խնամքի միջոցներ, որոնք կսնուցեն մազերը և կտան գերազանց արդյունք:





Чистая линия շամպուն
Чистая линия շամպուն

Շատ հաճախ բազմատեսակ առաջարկների մեջ դժվար է լինում կատարել  ճիշտ ընտրություն և կանգ առնել կատարյալ շամպունի ընտրության վրա, որն  ամբողջությամբ կհամապատասխանի  Ձեր մազերին: Համոզված եղեք`  “Чистая линия” շամպունը Ձեզ չի հիասթափեցնի։ Այն եզակի կոսմետիկ միջոց է, որը ստեղծված է ռուսական խոտաբույսերի բնական էկստրատներից: Այս շամպունները ներառում են էկոլոգիապես մաքուր շրջաններից հավաքված  դեղաբույսերի շուրջ 100 ակտիվ բաղադրիչներ։ Чистая линия շամպունները բարձր  գնահատական են ստացել օտարերկրյա  ֆիտոկոսմետոլոգների կողմից և գնորդների շրջանում կայուն պահանջարկ ունեն: Чистая линия շամպուններն առանձնանում են իրենց բազմազանությամբ՝ նախատեսված ցանկացած տեսակի մազերի համար։ Գերազանց որակ և անփոփոխ փաստ։





Сто Рецептов Красоты շամպուն
Сто Рецептов Красоты շամպուն

Գեղեցիկ և առողջ մազերը միշտ էլ համարվել են կանանց ամենաթանկ զարդը: Շատ ազգեր հավաստում են, որ մարդու ողջ ուժը մազերի մեջ է, թերևս հնարավոր է, որ հենց դա էլ կանանց երկարակեցության գաղտնիքն է։ Կանանց մեծ մասը բնությունից նվեր է ստացել գեղեցիկ մազեր, բայց ոչ բոլորն են կարողանում պահպանել մազերի բնական գեղեցկությունը: Վարսահարդարման սարքը և  կանոնավոր ներկումը վնասում է մազերը, ինչի արդյունքում մազերի վերին շերտը տուժում է։  Сто Рецептов Красоты շամպունները  կօգնեն Ձեզ մնալ առողջ և պահպանել Ձեր մազերի բնական գեղեցկությունը։





JB շամպուններ
JB շամպուններ

Լողանալը ոչ միայն կարևոր հիգիենիկ գործընթաց է , այլ նաև հիանալի րոպեներ են մոր և մանկան միջև: JOHNSON\'S® BABY-ի հեղուկ միջոցները լողանալը դարձնում են ավելի հաճելի: «Այլևս ոչ մի արցունք» բանաձևի շնորհիվ երեխայի աչքերը պաշտպանվում են գրգռվածությունից, նրբորեն մաքրում են և չեն առաջացնում մաշկի չորություն, ի տարբերություն սովորական օճառի: Լողանալիս երեխան կզգա սեր յուրաքանչյուր հպումից: