Adidas լոսյոն սափրվելուց հետո
Adidas լոսյոն սափրվելուց հետո

Սպորտային և ակտիվ ապրելակերպը պահանջում է ոչ միայն մարմնի, այլ նաև մաշկի հատուկ խնամք։ Թարմացնող լոսյոնները հարուստ են  խոնավեցնող, փափկեցնող և սննդարար բաղադրիչներով, որոնք արդյունավետ կերպով վերացնում են սափրվելուց հետո առաջացած մաշկի գրգռվածությունը։ Լոսյոնները` սնուցելով, խոնավեցնելով և փափկեցնելով մաշկը, հաղորդում են ուժ և էներգիա: Իդեալական բույրեր  տղամարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սպորտի։ Թարմեցնող բույրերը  լրացնում են Ձեր ուժն ու էներգիան՝ ոգեշնչելով նվաճել նոր բարձունքներ և որոնել արկածներ։ Այս բույրերը  նախատեսված են ինքնավստահ և համարձակ երիտասարդների համար։





Adidas օծանելիք
Adidas օծանելիք

Adidas օծանելիքը շքեղություն է`նախատեսված դեռահասների համար: Այն ստեղծել է տաղանդավոր ֆրանսիացի դիզայներ Օռա Իտոն, ով համարվում էր ապագա դիզայնի իշխանը և եռաչափ պատկերների նախահայրն աշխարհում։  Շնորհիվ մանրամասն ընտրված բաղադրիչների`այն օգտագործողները միշտ կզգան իրենց ակտիվության գագաթնակետին։ Օծանելիքային ստեղծագործությունները բաղկացած են ցիտրուսային, բերգամոտի, մանդարինի, կանաչ և ջրային երանգներից, ինչպես նաև հիլի, կանաչ խնձորի, լավանդայի, մանուշակի, մայրիի, համփարի և մուշկի բաղադրիչներից։





Чистая Линия դեմքի մաշկի խնամքի միջոցներ
Чистая Линия դեմքի մաշկի խնամքի միջոցներ

Դեմքի մաշկի խնամքի անբաժանելի մասը  սնուցումը և խոնավեցումն է ։ Ճիշտ ընտրված քսուկի պարբերաբար օգտագործումը երաշխավորում է ցնցող  արդյունք։ Շնորհիվ բուժիչ հատկությունների` Чистая Линия-ն խնամքով հոգ է տանում Ձեր մաշկի գեղեցկության ու երիտասարդության մասին` դարձնելով այն պայծառ, նուրբ և թավշյա։ Մաքուր մաշկը առողջության և գեղեցկության երաշխիքն է։





Сто рецептов Красоты դեմքի մաշկի խնամքի միջոցներ
Сто рецептов Красоты դեմքի մաշկի խնամքի միջոցներ

Բնությունը մեծահոգի է գտնվել ոչ միայն գեղեցկությունը շնորհելու հարցում, այլ նաև հոգ է տարել այն լավագույն կերպով պահպանելու մասին։ Նայեք Ձեր շուրջը,  ամենաթանկարժեքը Ձեր ձեռքի տակ է։ Բնական բաղադրիչներից բաղկացած գեղեցկության բաղադրատոմսերը օգտագործվում են ավելի քան մեկ սերնդի կողմից։ Լավագույն բաղադրատոմսերը լավագույն ձևով ներկայացնում ենք բոլոր կանանց համար։ Դրանք ներառված են Сто рецептов Красоты կոսմետիկ միջոցների շարքում։





NG Բալզամ շրթներկ
NG Բալզամ շրթներկ

NG Բալզամ շրթներկը ակնթարթորեն վերականգնում և պաշտպանում է չոր, ճաքճքած շուրթերը՝ բուժելով նույնիսկ արյունահոսող ճաքերը 5 օրվա ընթացքում: NG բալզամ շրթներկը ակնթարթորեն վերականգնում և պաշտպանում է չոր, ճաքճքած շուրթերը՝ բուժելով նույնիսկ արյունահոսող ճաքերը 5 օրվա ընթացքում: Բալզամ շրթներկը պարունակում է վոսկերի և փափկեցնող յուղերի օպտիմալ կոնցետրացիա, ինչը տալիս է Ձեր շուրթերին փափկություն և նրբություն: Շնորհիվ արևից պաշտպանության գործոնի (ԱՊԳ), բալզամ շրթներկը կօգնի այն մարդկանց, ովքեր միաժամանակ գտնվել են  ցրտի, քամու և արևի  ազդեցության տակ:





Neutrogena
Neutrogena

Neutrogena®  կոսմետիկան խորհուրդ է տրվում մաշկաբանների կողմից և մշակվում է Johnson&Johnson ընկերության բազմամյա փորձի և գիտական ուսումնասիրությունների հիման վրա: Neutrogena® ապրանքատեսականին բարձր է գնահատվում մասնագետների կողմից: Մաշկաբանների վստահությունը  Neutrogena® բրենդի բացահայտ առավելությունն ապահովեց կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունների մեջ: 1967թ-ից Neutrogena  սերտորեն համագործակցում է մաշկաբանների հետ՝ ներգրավելով լավագույն փորձագետներ նոր ապրանքների մշակման և թեսթավորման գործընթացի մեջ: Արդեն երկար տարիներ է, ինչ ստեղծվում են մաշկի խնամքի համար նախատեսված փափուկ, անվտանգ և ամենակարևորը բարձրորակ միջոցներ, որոնք այնքան անհրաժեշտ են մեծ քաղաքում ապրող կանանց համար: 

Neutrogena կոսմետիկան՝

Deep Clean - մաշկի խորը մաքրում
                                                                   Hair Therapeutic Care  - թերապևտիկ օգնություն Ձեր մազերի և գլխամաշկի համար
                                                                   Norwegian Formula - շտապ օգնություն չոր մաշկի դեպքում
                                                                   Visibly Clear - ամբողջական մոտեցում պրոբլեմատիկ մաշկի համար

                                                                   Այսօր Neutrogena ճանաչվել  է փորձագետ դեմքի մաքրման ոլորտում և վաճառվում է շատ երկրներում:





Clean&Clear
Clean&Clear

Clean&Clear - արտադրող Johnson&Johnson ԱՄՆ: Johnson&Johnson ամերիկյան ընկերությունը արտադրում է մարմնի խնամքի միջոցների լայն տեսականի Johnson\'s Baby, Neutrogena, o.b., Carefree, Reach, Clean, Clear, RoC ապրանքանիշերի անվան տակ. Clean&Clear դեմքի մաշկի խնամքի միջոցներ են՝ ստեղծված հատուկ երիտասարդ աղջիկների համար: Ներառում է ՝ խորը մաքրում և պրոֆիլակտիկա իրականացնող ամենօրյա օգտագործման հիմնական միջոցներ, ինչպես նաև մասնագիտացված միջոցներ՝ փայլի հսկողություն, սև կետերի դեմ և Advantage™ արագ արդյունք բշտիկների դեմ: