Unilever
Ամեն օր 160 միլիոն մարդ ամբողջ աշխարհում օգտագործում են մեր ապրանքատեսակները, որոնք օգնում են բարելավել մեր կյանքը: Ամեն օր ամբողջ աշխարհում տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ օգտվում են Unilever   ընկերության արտադրանքից: Մենք ստեղծում և տարածում ենք այնպիսի ապրանքներ, որոնք օգնում են մեր սպառողներին իրենց հիանալի զգալ, լավ տեսք ունենալ և կյանքից ավելի շատ բավականություն ստանալ:


Ավելին



Dove շամպուն
Dove շամպուն

Քայլ 1: Մաքրությունը մազերի խնամքի հիմքն է

Գեղեցիկ մազերը, անկասկած, կնոջը  դարձնում  են ավելի գրավիչ։ Լինելով առողջ ու փայլուն` Ձեր մազերը շրջապատված կլինեն հիացած հայացքներով։  Սակայն տարբեր գործոնների ազդեցությունից մազերը կորցնում են պրոտեիններ՝ դառնալով խամրած, փխրուն և ճյուղավորված։  Ինչպե՞ս վերադարձնել մազերին իրենց բնական գեղեցկությունը։

Dove-ը ներկայացնում է  մազերի խնամքի միջոցների նոր շարք:

Քայլ 2- Ձեր մազերի վերականգնումը և գեղեցկությունը

Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է շամպունի ճիշտ ընտրությունը։ Թերևս, միայն շամպունի ճիշտ ընտրությունը բավարար չէ, քանի որ մազերը լվանալիս սնուցիչների մոտ 70% -ը լվացվում է ջրով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ամեն անգամ մազերը լվանալուց հետո օգտագործել Dove բալզամ-ողողիչը, որն ինտենսիվ խնամում է մազերը և դարձնում է դրանք ավելի փափուկ` սանրվելու և հարդարման համար։





CLEAR vita ABE
CLEAR vita ABE

Թեփ չկա

CLEAR vita ABE-ը նախատեսված է մազերի խնամքի համար, վերացնում է թեփը և ապահովում մազերի գեղեցկությունը։ CLEAR vita ABE-ն գիտի մազերի գեղեցկության բոլոր գաղտնիքները: Կատարյալ պատկեր ստեղծելու համար իդեալական պետք է լինի ամեն ինչ՝ նորաձև կոստյում, գեղեցիկ սանրվածք, էլեգանտ հագուստ և վարվելակերպ։ Ցավոք, թեփի առկայությունը և մազաթափությունը հաճախ փչացնում է առաջին տպավորությունը մարդու մասին, ինչը հանգեցնում է ինքնավստահության անկմանը։

CLEAR vita ABE շամպունը կանանց համար, որն արտադրված է Nutrium10 տեխնոլոգիայով, իր մեջ պարունակում է 10 վիտամինների համադրություն, հանքային նյութեր և խոնավեցնող բաղադրիչներ գլխի մաշկի և մազերի համար։ Արդյունքում, նոր CLEAR vita ABE շամպունը ապահովում է գլխի մաշկի  համալիր պաշտպանություն` օգնելով ազատվել թեփից, չորությունից և քորից, ինչպես նաև դարձնում է մազերն ամուր ու փայլուն։

CLEAR vita ABE շամպունը, որի մեջ օգտագործվում է Pro-Nutrium10 տեխնոլոգիան, նախատեսված է տղամարդկանց համար ։ Այս բանաձևը պարունակում է երկու ակտիվ նյութեր, որոնք արդյունավետ պայքարում են թեփի դեմ, ինչպես նաև վիտամինների համալիր, հանքային և սնուցող նյութեր։ Արդյունքում, CLEAR vita ABE տղամարդկանց համար նախատեսված շամպունը, ապահովում է գլխի մաշկի համալիր պաշտպանություն՝ օգնելով ազատվել թեփից, յուղոտ մազերից և մազաթափությունից։





Sunsilk
Sunsilk

Sunsilk-ը ներկայացիում է Sunsilk Co-Сreations միջոցների ամբողջովին նորացված շարք` ստեղծված մազերի խնամքի միջազգային առաջատար ոճաբան-փորձագետների համահեղինակությամբ։ Sunsilk Co-Creations նոր շարքի հեղինակներն իրենց առաջ նպատակ են դրել միավորել Sunsilk-ի տեխնոլոգների հիսունամյա փորձը և աշխարհի առաջատար ոճաբանների վարպետությունը, որպեսզի առաջարկեն կանանց մազերի խնամքի միջոցներ, որոնք իրենց որակով և արդյունավետությամբ  համեմատելի են վարսահարդարման սրահների միջոցների հետ։





Timotei
Timotei

Բնության հպում

Մենք սկսել ենք Timotei-ի արտադրությունը անցյալ դարի 80-ականներին` նպատակ ունենալով ստեղծել մազերի խնամքի արդյունավետ, օգտակար և բնական բաղադրիչներով հարուստ միջոց։ Ամեն օր Ձեր մազերը վնասակար նյութերի ազդեցությունից կորցնում են իրենց բնական փայլը: Մենք համոզված ենք, որ բնությունը մազերի գեղեցկության լավագույն աղբյուրն է։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք բացահայտել բնության գաղտնիքները, որպեսզի ստեղծենք բնական բաղադրիչներով հարուստ մազերի խնամքի միջոցներ, որոնք կսնուցեն մազերը և կտան գերազանց արդյունք:





Dove քսուկ-գել լոգանքի համար
Dove քսուկ-գել լոգանքի համար

Լոգանքն ընդունեք հաճույքով։

Ի՞նչ է իրականում անհրաժեշտ Ձեր մաշկին ամեն օր։ Մաքրություն և խոնավեցում։ Խոնավության բացակայության պատճառով մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում է առաձգականությունը և արագ ծերանում է: Dove քսուկ–գելերը` նախատեսված լոգանքի համար, պարունակում են տաք ջրում ակտիվ  խոնավեցնող բաղադրիչներ, որոնք օգնում են մաշկի բնական վիճակի պահպանմանը, կանխում են մաշկի ջրազրկումը և ապահովում այն լիպիդներով։





Dove հեղուկ քսուկ-օճառ
Dove հեղուկ քսուկ-օճառ

Ձեր ձեռքերի մաքրության և փափկության զգացողությունը։

Ժամանակն է նվիրել  մեր ձեռքերին խնամք, ինչին նրանք արժանի են։ Ամեն անգամ ձեռքերը լվանալիս, Dove-ը խոնավեցնում և սնուցում է մաշկը շնորհիվ իր բաղադրության ¼ մասը  կազմող խոնավեցնող քսուկի, իսկ հատուկ մաքրող բաղադրիչները Ձեր ձեռքերի մաշկին տալիս են մաքրության և արտասովոր փափկության զգացողություն։





Dove քսուկ-օճառ
Dove քսուկ-օճառ

Նրբություն, փափկություն և թարմություն։

Dove քսուկ-օճառը պարունակում է հատուկ մաքրող միջոցներ և իր բաղադրության ¼ մասը  կազմող խոնավեցնող քսուկ, այդ պատճառով էլ այն սովորական օճառի պես չի չորացնում մաշկը։ Ձեր մաշկը մնում է ավելի փափուկ և հարթ ամբողջ օրվա ընթացքում։  Նվիրեք ձեր մաշկին հատուկ խնամք։





Dove հակաքրտինքային միջոց
Dove հակաքրտինքային միջոց

Արդյունավետ պաշտպանություն, գերազանց արդյունք:

Dove հակաքրտինքային միջոցի առավելոթյունը միայն 24-ժամյա պաշտպանությունը չէ, դրանով կարող է հպարտանալ գրեթե ցանկացած դեզոդորանտ: Dove-ը միակն է, որի ¼ մասը կազմում են խոնավեցնող բաղադրիչները։ Այն ոչ միայն նվազեցնում է քրտնարտադրությունը, այլ նաև մաշկը դարձնում է ավելի հարթ ու գեղեցիկ։





AXE
AXE

Իր զով, հրապուրիչ բույրով և յուրահատուկ փաթեթավորմամբ ապրանքանիշը ներկայացված է որպես տղամարդու մարմնի խնամքի առաջատար միջոց, որն անընդհատ առաջարկում է նոր գաղափարներ`տալով տղամարդկանց հնարավորություն զգալու իրենց մի քայլ առաջ։ Մենք այս ապրանքանիշը ներդրել ենք նաև մի քանի նոր ոլորտներում, այդ թվում լոգանքի և մազերի համար նախատեսված միջոցների շարքում։ 1983թվականին առաջին անգամ արտադրվելով Ֆրանսիայում, այժմ Axe-ն ավելի քան 60 երկրներում տղաներին նվիրում է սուր զգացողություններ:





Rexona
Rexona

Երբեք հուսախաբ չի անում։

Rexona-ն առաջին հերթին արտադրանքի մասնագիտական և բարձր որակի գրավականն է, որը երաշխավորում է արդյունավետ պաշտպանություն քրտինքից և տհաճ հոտից։ Rexona-ին են պատկանում վերջին տարիների զգալի նորարարությունները հակաքրտինքային միջոցների արտադրության շուկայում։ Rexona արտադրանքը առանձնանում է իր արդյունավետ պաշտպանությամբ, գրավիչ փաթեթավորմամբ, մատչելի գնով և տարբեր երանգների թարմ բույրերով։  Հակաքրտինքային միջոցները տարածված են և տղամարդկանց, և կանանց ամենալայն շրջանակներում։





Domestos
Domestos

Domestos-ը հիմնովին սպանում է բոլոր մեզ հայտնի մանրէները։ Ոչ մի այլ արտադրանք չի կարող տանը ապահովել այսպիսի իդեալական մաքրություն և հիգիենա։

Domestos-ը լվացող, մաքրող և ախտահանող միջոց է` նախատեսված զուգարանների, լոգարանների, ծորակների և տարբեր մակերևույթների  համար։ Domestos-ը ապահովում է խցանումների հեռացումը և պահպանում է մաքրություն և հիգիենա։ 100%-ով սպանում է վտանգավոր մանրէները և կանխարգելում այդ մանրէներից առաջացող հիվանդությունները:  Domestos-ը  միլիոնավոր տնային տնտեսուհիների համար բացահայտեց մաքրող միջոցների նոր ձևաչափեր` ստիպելով նրանց հրաժարվել հեղուկ կամ  փոշի լվացման ավանդական միջոցներից։ Ներկայիս շուկայում Domestos-ի երկու ձևաչափերը տվյալ ոլորտի հստակ առաջատարներն են։





Cif
Cif

Մակերեսների արդյունավետ խնամք ապահովող մաքրող միջոց ։

Cif-ը առաջին քսուկն է եզակի բանաձևով, որը պարունակում է փոքր գրանուլացված հատիկներ՝ շրջապատված պղպջակներով։ Այսպիսի բանաձևը թույլ է տալիս հաղթահարել նույնիսկ շատ կեղտոտված մակերեսը՝ առանց վնասելու և քերծվածքներ թողնելու։ Cif-ի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այն իր եզակի բանաձևի շնորհիվ  արդյունավետ հաղթահարում է կեղտաբծերը և չի քերծում մակերեսը` շնորհիվ փոքր գրանուլացված հատիկների։ Այն ունի հաճելի բույր։  Քսուկը հեշտ և հաճելի է օգտագործել շնորհիվ քսուկանման բաղադրության: Ցողաշիթի միջոցով հնարավոր է նոր լուծումներ տալ արագ ու հեշտ մաքրման աշխատանքներին։ Cif-ը հնարավորություն է տալիս կրճատել մաքրման աշխատանքների վրա ծախսած ժամանակը և հեշտությամբ մաքրել ուղղահայաց մակերեսները։