Kalina
Կոնցեռն “Կալինա” – կոսմետիկական ընկերություն, որը Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Եվրոպայի իր սպառողներին առաջարկում է կոսմետիկ միջոցների լայն ընտրանի: Կոնցեռն “Կալինա” առաջարկում է կոսմետիկայի բրենդներ բնական էքստրակտների հիման վրա:


Ավելին



Чистая линия շամպուն
Чистая линия շամպուն

Շատ հաճախ բազմատեսակ առաջարկների մեջ դժվար է լինում կատարել  ճիշտ ընտրություն և կանգ առնել կատարյալ շամպունի ընտրության վրա, որն  ամբողջությամբ կհամապատասխանի  Ձեր մազերին: Համոզված եղեք`  “Чистая линия” շամպունը Ձեզ չի հիասթափեցնի։ Այն եզակի կոսմետիկ միջոց է, որը ստեղծված է ռուսական խոտաբույսերի բնական էկստրատներից: Այս շամպունները ներառում են էկոլոգիապես մաքուր շրջաններից հավաքված  դեղաբույսերի շուրջ 100 ակտիվ բաղադրիչներ։ Чистая линия շամպունները բարձր  գնահատական են ստացել օտարերկրյա  ֆիտոկոսմետոլոգների կողմից և գնորդների շրջանում կայուն պահանջարկ ունեն: Чистая линия շամպուններն առանձնանում են իրենց բազմազանությամբ՝ նախատեսված ցանկացած տեսակի մազերի համար։ Գերազանց որակ և անփոփոխ փաստ։





Сто Рецептов Красоты շամպուն
Сто Рецептов Красоты շամպուն

Գեղեցիկ և առողջ մազերը միշտ էլ համարվել են կանանց ամենաթանկ զարդը: Շատ ազգեր հավաստում են, որ մարդու ողջ ուժը մազերի մեջ է, թերևս հնարավոր է, որ հենց դա էլ կանանց երկարակեցության գաղտնիքն է։ Կանանց մեծ մասը բնությունից նվեր է ստացել գեղեցիկ մազեր, բայց ոչ բոլորն են կարողանում պահպանել մազերի բնական գեղեցկությունը: Վարսահարդարման սարքը և  կանոնավոր ներկումը վնասում է մազերը, ինչի արդյունքում մազերի վերին շերտը տուժում է։  Сто Рецептов Красоты շամպունները  կօգնեն Ձեզ մնալ առողջ և պահպանել Ձեր մազերի բնական գեղեցկությունը։





Чистая Линия լոգանքի գելեր
Чистая Линия լոգանքի գելեր

Чистая Линия լոգանքի գելերը խնամքով են վերաբերում ձեր մաշկին՝ նրբորեն և արդյունավետ մաքրելով այն: Գելերի անկրկնելի բույրը  Ձեզ կնվիրի ներդաշնակության և հարմարավետության զգացողություն:





Чистая Линия մեղմ քսուկ-օճառ
Чистая Линия մեղմ քսուկ-օճառ

Շնորհիվ բուսական յուղերի` Чистая Линия մեղմ քսուկ-օճառը նրբորեն մաքրում է մաշկը` նվազեցնելով մաշկի չորությունը 20%-ով:





Чистая Линия կոսմետիկ օճառ
Чистая Линия կոսմետիկ օճառ

Чистая Линия-ն եզակի օճառ է, որն ապահով և նրբորեն մաքրում է Ձեր մաշկը: Օճառի ցնցող բույրը հաղորդում է բնական էներգիա։





Сто Рецептов Красоты հեղուկ-օճառ
Сто Рецептов Красоты հեղուկ-օճառ

Ձեռքերը ցանկացած կնոջ այցեքարտն է, այդ պատճառով է, որ մենք ձգտում ենք պահպանել ձեռքերի գեղեցկությունն ու առողջությունը։ Օճառի հաճախակի օգտագործումը կործանարար ազդեցություն ունի ձեռքերի մաշկի վրա: Օճառի ոչ ճիշտ ընտրության արդյունքում մաշկը սկսում է չորանալ  և կորցնել առաձգականությունը։ Сто Рецептов Красоты հեղուկ-օճառի վերականգնող և խոնավեցնող բաղադրիչները ապահովում են ձեռքերի մաքրությունն ու պաշտպանությունը։ Օչառի փրփուրը տարածվում է մաշկի ամբողջ մակերևույթով, ինչը ապահովում է  արդյունավետ հակաբակտերիալ ազդեցություն։ Ձեռքերը լվանալիս հատուկ բաղադրիչների շնորհիվ ձևավորվում է ջրալիպիդային թաղանթ, որը կանխում է մաշկի չորացումը։





Бархатные ручки հեղուկ քսուկ-օճառ
Бархатные ручки հեղուկ քսուկ-օճառ

Ի տարբերություն սովորական օճառի, Бархатные ручки քսուկ-օճառն ունի երկակի ազդեցություն. այն հրաշալի մաքրում է ձեռքերի մաշկը, շնորհիվ հատուկ  համալիր բաղադրիչների` նրբորեն հոգ է տանում Ձեր մաշկի մասին, խոնավեցնում և կանխում է չորությունը: Бархатные ручки քսուկ-օճառի հրաշալի բույրը Ձեր օրը կդարձնի իսկական վայելք և Ձեզ կհաղորդի նրբություն ու ոգեշնչման աշխարհ։ Նվիրեք Ձեր մաշկին գրավիչ բույր և հպման քնքշություն։





Бархатные ручки օճառ
Бархатные ручки օճառ

Շնորհիվ խոնավեցնող քսուկի` նուրբ քսուկ-օճառը ոչ միայն նրբորեն մաքրում է, այլ նաև ապահովում է Ձեր ձեռքերի խոնավեցումը և փափկեցումը։ Անփոխարինելի օմեգա-թթուները անթերի սնուցում են մաշկը, իսկ հակաօքսիդներն ապահովում են Ձեր ձեռքի մաշկի երիտասարդությունը։





Чистая Линия մարմնի խնամքի միջոցներ
Чистая Линия մարմնի խնամքի միջոցներ


Ռուսական խոտաբույսերը մի ամբողջ աշխարհ են`օժտված բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Հայտնի է, որ ռուսական խոտաբույսերը ունակ են վերցնել բնության լավագույն բարիքները, որպեսզի պահպանեն իրենց  կենսունակությունը: Чистая Линия կոսմետիկ միջոցները պարունակում են առավել մաքուր, բնական և օգտակար ռուսական խոտաբույսերը։  Ժամանակակից գիտության ձեռքբերումները ֆիտոկոսմետոլոգների առջև հսկայական հնարավորություններ են բացում։ Հատուկ ստեղծված Чистая Линия լաբորատորիայի փորձագետները, ուսումնասիրելով ռուսական խոտաբույսերի հատկությունները, նպատակ ունեն գտնել  բաղադրիչների այնպիսի համադրություն, որը կոսմետիկան կդարձնի առավել արդյունավետ։ Чистая Линия մարմնի մաշկի խնամքի միջոցը լուծում է կարևորագույն խնդիրները: Այն փափկեցնում, խոնավեցում և սնուցում է` դարձնելով Ձեր մաշկն առաձգական և էլաստիկ։





Сто рецептов красоты մարմնի մաշկի խնամքի միջոցներ
Сто рецептов красоты մարմնի մաշկի խնամքի միջոցներ

Կանանց մեծ մասը մեծ ջանքեր է գործադրում դեմքի երիտասարդությունը և  գեղեցկությունը պահպանելու համար` մոռանալով, որ մարմնի մաշկի խնամքը ոչ պակաս կարևոր է: Մարմնի մաշկը սովորաբար թաքնված է հագուստի տակ, հետևաբար պաշտպանվում է արտաքին վնասակար ազդեցությունից՝ ջերմաստիճանից, փոշուց, քամուց և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։  Հենց այդ պատճառով է, որ մարմնի  մաշկի տարիքային փոփոխությունները ավելի ուշ են սկսվում։ Մաշկաբանները կրիտիկական են համարում 30-35 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Եթե դուք, մինչև այդ տարիքը բավարար ուշադրություն չդարձնեք Ձեր մարմնի մաշկի խնամքին, այն կսկսի կորցնել առաձգականությունն ու էլաստիկությունը։ Մաշկի պատշաճ խնամքը կարող է ապահովել Ձեր մաշկի երիտասարդությունը։  Մաշկի խոնավեցման և սնուցման անփոխարինելի միջոց է մարմնի կաթը, որը պարունակում է մեծ խտությամբ ակտիվ բաղադրիչներ, որոնք նպաստում են խնամքի միջոցների րոպեական ազդեցությանը:





Чистая Линия դեմքի մաշկի խնամքի միջոցներ
Чистая Линия դեմքի մաշկի խնամքի միջոցներ

Դեմքի մաշկի խնամքի անբաժանելի մասը  սնուցումը և խոնավեցումն է ։ Ճիշտ ընտրված քսուկի պարբերաբար օգտագործումը երաշխավորում է ցնցող  արդյունք։ Շնորհիվ բուժիչ հատկությունների` Чистая Линия-ն խնամքով հոգ է տանում Ձեր մաշկի գեղեցկության ու երիտասարդության մասին` դարձնելով այն պայծառ, նուրբ և թավշյա։ Մաքուր մաշկը առողջության և գեղեցկության երաշխիքն է։





Сто рецептов Красоты դեմքի մաշկի խնամքի միջոցներ
Сто рецептов Красоты դեմքի մաշկի խնամքի միջոցներ

Բնությունը մեծահոգի է գտնվել ոչ միայն գեղեցկությունը շնորհելու հարցում, այլ նաև հոգ է տարել այն լավագույն կերպով պահպանելու մասին։ Նայեք Ձեր շուրջը,  ամենաթանկարժեքը Ձեր ձեռքի տակ է։ Բնական բաղադրիչներից բաղկացած գեղեցկության բաղադրատոմսերը օգտագործվում են ավելի քան մեկ սերնդի կողմից։ Լավագույն բաղադրատոմսերը լավագույն ձևով ներկայացնում ենք բոլոր կանանց համար։ Դրանք ներառված են Сто рецептов Красоты կոսմետիկ միջոցների շարքում։





Бархатные Ручки ձեռքերի խնամքի միջոցներ
Бархатные Ручки ձեռքերի խնամքի միջոցներ

Շնորհիվ բարձր որակի` Бархатные Ручки քսուկը ձեռք բերեց միլիոնավոր կանանց սերն ու վստահությունը։ Бархатные Ручки քսուկները լիարժեք կերպով ապահովում են մաշկի արդյունավետ խնամքը: Հիմնական ֆունկցիայից բացի, քսուկը  նաև բարելավում է մաշկի ընդհանուր վիճակը, նրբորեն հոգ է տանում Ձեր ձեռքերի մասին՝ դարձնելով այն փափուկ և նուրբ ինչպես թավիշ։ Նվիրեք Ձեր ձեռքերին երիտասարդության փայլ և գեղեցկություն։





Чистая Линия ձեռքերի խնամքի միջոցներ
Чистая Линия ձեռքերի խնամքի միջոցներ

Чистая Линия ձեռքերի խնամքի միջոցները հատուկ մշակված են այն ձեռքերի մաշկի համար, որոնք ինտենսիվ խոնավեցման կարիք ունեն։ Թեթև և ոչ յուղոտ քսուկը արագ ներծծվում է՝ ապահովելով արագ և երկարատև ազդեցություն: Քսուկի բաղադրության մեջ կան բնական բաղադրիչներ և եթերային յուղեր,  որոնք վերականգնում են մաշկի հիդրոբալանսը, ունեն հանգստացնող և վերականգնող հատկություն։  Հատուկ խոնավեցնող բաղադրիչները նպաստում են ինտենսիվ խոնավեցմանն ու ձեռքերի մաշկի փափկեցմանը։





Сто рецептов красоты ձեռքերի խնամքի միջոցներ
Сто рецептов красоты ձեռքերի խնամքի միջոցներ


Ձեռքերը մեր գլխավոր օգնականներն են և կանոնավոր ու պատշաճ խնամքի կարիք ունեն։ Ձեռքերի խնամքը նույնքան կարևոր է, որքան մարմնի մնացած մասերի խնամքը: Մեր ձեռքերը միշտ աչքի են ընկնում` անընդհատ կոնտակտի մեջ լինելով շրջակա միջավայրի հետ: Մարդու ձեռքերից կարելի է սահմանել մարդու տարիքը։ Ձեռքերի խնամքն այդքան էլ բարդ չէ, հատկապես, եթե դրանում Ձեզ  օգնեն Сто рецептов красоты ձեռքերի խնամքի միջոցները, որոնք ստեղծված են Ձեր բաղադրատոմսերով։





Лесной Бальзам բերանի խոռոչի խնամքի միջոցներ
Лесной Бальзам բերանի խոռոչի խնամքի միջոցներ

Лесной Бальзам-ը լնդերի խնամքի մասնագիտացված շարք է` նախատեսված  լնդերի հիվանդության ախտանիշերը վերացնելու և ամենօրյա պրոֆիլակտիկ օգտագործման համար։ Лесной Бальзам բերանի խոռոչի համար նախատեսված պրոֆիլակտիկ բուժիչմիջոցի հիմքում խոտաբույսերի եփուկն է, որը պատրաստված է դեղաբույսերի բուժիչ  խառնուրդից. երիցուկ, հազարաթերթիկ, փոփղակ, կանթեղախոտ ու եղինջ: Յուրաքանչյուր խառնուրդ պարունակում է ֆիտոնցիդներ՝ բնական հակաբորբոքիչներ, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն են թողնում պարադոնտի  հյուսվածքի վրա՝ չխախտելով  բերանի խոռոչի բնական  միկրոֆլորան։





32 Bionorma  բերանի խոռոչի խնամքի միջոցներ
32 Bionorma բերանի խոռոչի խնամքի միջոցներ

Բերանի խոռոչի խնամքի միջոցների նոր շարք՝  32 Bionorma, որը հատուկ մշակված  է ստոմատոլոգիական հիվանդություններից արդյունավետ պաշտպանության համար։ Այն առաջարկում է բերանի խոռոչի համապարփակ համակարգ, ատամի մածուկ ամենօրյա խնամքի համար, էմալի վերականգնման, կարիեսից  արդյունավետ պաշտպանության և բերանի խոռոչի ողողիչներ, որոնք երկարեցնում են ատամի մածուկի ազդեցության ժամանակը։ Այս խնամքի միջոցները էմալին տալիս են լրացուցիչ միներալիզացում, խնամքով սպիտակեցնում են ատամները եւ երկար ժամանակ պաշտպանում բերանի խոռոչը վնասակար մանրէներից եւ թթուներից, ինչպես նաև ապահովում  են բերանի խոռոչի և շնչառության թարմություն ամբողջ օրվա ընթացքում։