Johnson\'s Baby
Ձեր երեխայի մեկ տարին դեռ չի լրացել, բայց մենք մտածում ենք նրա մասին արդեն 120 տարի:  Johnson\'s Baby-ն կիրառում է իր հարուստ փորձը՝ առավելագույնս ապահովելու  ձեր երեխայի անվտանգությունը:  Մեր Կրեդոյում առկա սկզբունքները պարտավորեցնում են մեզ առաջնային կարևորություն տալ այն մարդկանց շահերին ու բարեկեցությանը, ում համար մենք աշխատում ենք: Մենք հավատում ենք՝ Մեր Կրեդոն հաջողակ բիզնեսի բաղադրատոմս է և  կարող ենք հաստատել դա ընկերության՝ ավելի քան հարյուր տարվա պատմությամբ:


Ավելին



JB շամպուններ
JB շամպուններ

Լողանալը ոչ միայն կարևոր հիգիենիկ գործընթաց է , այլ նաև հիանալի րոպեներ են մոր և մանկան միջև: JOHNSON\'S® BABY-ի հեղուկ միջոցները լողանալը դարձնում են ավելի հաճելի: «Այլևս ոչ մի արցունք» բանաձևի շնորհիվ երեխայի աչքերը պաշտպանվում են գրգռվածությունից, նրբորեն մաքրում են և չեն առաջացնում մաշկի չորություն, ի տարբերություն սովորական օճառի: Լողանալիս երեխան կզգա սեր յուրաքանչյուր հպումից:





JB լոգանքի փրփուր
JB լոգանքի փրփուր

Պարունակում է հանգստացնող բուրմունք NaturalCalm  և օգնում է երեխային տրամադրել  հանգիստ և առողջ քնի: Նրա կազմի մեջ են մտնում հանգստացնող բաղադրիչներ, որոնք նրբորեն մաքրում են երեխայի մաշկը առանց այն չորացնելու: «Այլևս ոչ մի արցունք» բանաձևի շնորհիվ փրփուրը չի գրգռում աչքերը: Փորձակվել է մաշկաբանների կողմից: Գել-քսուքի փափուկ բանաձևի 1/3 մասը կազմում է մանկական խոնավեցնող կաթը, այդ իսկ պատճառով  շատ նրբորեն մաքրում է երեխայի մաշկը՝ պաշտպանելով այն չորացումից:





JB յուղ
JB յուղ

Շատ հարմար է մանկական մերսման համար, ինչպես նաև կարող է օգտագործվել նորածինների մոտ հանդիպող այսպես կոչված  «կաթնային թեփիկների» հեռացման համար: Յուղը քսում են գլխամաշկին լողանալուց մոտավորապես մեկ ժամ առաջ, լողանալու ընթացքում լվանում են շամպույնով, այնուհետև թեփիկները հեռացնում են մանկական նուրբ սանրով: Փորձարկվել է մաշկաբանների կողմից:





JB Քսուք
JB Քսուք

JOHNSON\'S  ® BABY «Նորածինների հոգատար խնամք» կաթնային քսուքը հատուկ ստեղծված է նորածինների մաշկի համար և կարող է օգտագործվել  կյանքի հենց առաջին օրերից: Ապրանքատեսականին անցել է 300 տարբեր փորձարկումներ՝ նրբության, անվտանգության և հիպերալերգիկության: Նրանք հոգ են տանում նորածնի մաշկի մասին, իսկ կաթնային  քսուքի բաղադրիչը կազմող  մանկական օճառը ստեղծում է պաշտպանիչ նուրբ շերտ, որը թույլ է տալիս պահպանել մաշկի բնական խոնավությունը և պաշտպանել այն առաջին իսկ օրերից:





JB բամբակյա փայտիկներ
JB բամբակյա փայտիկներ

JOHNSON\'S®  բամբակյա փայտիկների արտադրության մեջ օգտագործում են միայն ամենաբարձր որակի բնական բամբակ: Այն հիանալի կերպով ներծծում է խոնավությունը, չի շերտավորվում և չի թողնում մազմզուկներ մաշկի վրա, ինչպես նաև երաշխավորում է բամբակյա գլխիկի և պլաստմասե փայտիկի միջև ամուր կապ:

Այն իդելական օգնական է երեխայի մաշկի ամենօրյա խնամքի, պորտի մշակման և ականջների մաքրման համար:





JB անձեռոցիկներ
JB անձեռոցիկներ

Ստեղծված են հատուկ երեխայի ամբողջ մարմնի խնամքի և մաքրման համար: Մաշկը մաքրում է այնքան նուրբ, որ կարող է օգտագործվել նույնիսկ աչքի զգայուն շրջանում: Նրանք պարունակում են  մաքրման մանկական լոսյոն, որի 97% մաքուր ջուր է, ինչպես նաև բնական ծագում ունեցող բաղադրիչներ: Չեն պարունակում սպիրտ և օճառ:
• Հարմար է նորածինների համար
• Հարմար է զգայուն մաշկի համար
• Պարունակում է «Այլևս ոչ մի արցունք» բանաձևը
• Խորհուրդ է տրվում մանկական ալերգոլոգների կողմից





JB տակդիրի տակի քսուք
JB տակդիրի տակի քսուք

JOHNSON’S® BABY տակդիրի տակի քսուկն արդեն նոր, հարմարավետ փաթեթավորմամբ, պարունակում է բնական բաղադրիչների յուրահատուկ համադրություն, որը ստեղծված է հատուկ նորածինների համար: Այն հեշտ է կիրառել, արագ է տարածվում և հանգստացնում է մաշկը առաջին իսկ օգտագործումից հետո: Քսուքը ստեղծում է հուսալի օդաթափանցիկ շերտ՝ պաշտպանելով մաշկը մեզից: Ձիթապտղի տերևների էքստրակտի, հանքային նյութերի և վիտամին E-ի յուրահատուկ համադրությունը օգնում է կանխել երեխայի նուրբ մաշկի գրգռումը: Փորձարկվել է մաշկաբանների և մանկաբույժների կողմից:





JB տալկ
JB տալկ

Պատրաստված է բարձր որակի բնական տալկից, արագ և արդյունավետ ներծծում է ցանկացած խոնավություն՝ դարձնելով մաշկն ավելի  չոր և հարթ: Պաշտպանում է երեխայի մաշկը գրգռվածությունից և կարմրածությունից, իսկ շոգ եղանակներին երկար ժամանակ պահպանում է թարմության զգացումը:                                       





JB կրծքի միջադիրներ
JB կրծքի միջադիրներ

Ստեղծված են հատուկ կերակրող մայրերի համար: Ապահովում է հուսալի պաշտպանություն կաթի արտահոսքից  և կրծքի մաշկը պահում է չոր, ինչն էլ նվազեցնում է բորբոքման վտանգը: Շնորհիվ անատոմիական կառուցվածքի՝ նրանք գրեթե անտեսանելի են հագուստի տակից: Ներքին նուրբ շերտի շնորհիվ մաշկը չի գրգռվում, իսկ կպչուն շերտը հուսալիորեն ֆիքսում է այն՝ թույլ չտալով այն տեղաշարժվել, այնպես որ դուք այն գրեթե չեք զգա:





JB օճառ
JB օճառ

JOHNSON’S® baby մանկական օճառը  ստեղծվել է՝ երեխաների նուրբ մաշկի առանձնահատկությունները հաշվի առնելով: Այն պարունակում է մանկական խոնավեցնող կաթ և գլիցերին, որոնք հիանալի կերպով փափկեցնում են մաշկը՝ պաշտպանելով այն չորացումից: Այդ բաղադրիչները օգնում են նրբորեն մաքրել մաշկը՝ ապահովելով վերջինիս լրացուցիչ խոնավություն: Օճառի օգտագործումից հետո մաշկը դառնում է ավելի  փափուկ ու էլաստիկ: 





JA մարմնի լոսյոններ
JA մարմնի լոսյոններ

JA մարմնի լոսյոնները հարուստ են բնական խոնավեցնող բաղադրիչներով, որպեսզի Ձեր մաշկը լինի փափուկ և նուրբ ողջ օրվա ընքացքում: Կլինիկորեն ապացուցված խոնավացում 24 ժամ:

• Լոսյոն նորմալ մաշկի համար

• Լոսյոն սնուցող չոր մաշկի համար նախատեսված յուղով

• Լոսյոն նուշի յուղով

• Լոսյոն մեղրի էքստրակտով





JA Մարմնի քսուք
JA Մարմնի քսուք

JA Մարմնի քսուքը պարունակում է Շի ծառի յուղ, և շնորհիվ խոնավեցնող բանաձևի Ձեր մաշկը կմնա փափուկ և նուրբ ողջ օրվա ընքացքում: Արագ ներծծվում է՝ չառաջացնելով  կպչունության  զգացում: Կլինիկորեն ապացուցված խոնավացում 24 ժամ:





NG Բալզամ շրթներկ
NG Բալզամ շրթներկ

NG Բալզամ շրթներկը ակնթարթորեն վերականգնում և պաշտպանում է չոր, ճաքճքած շուրթերը՝ բուժելով նույնիսկ արյունահոսող ճաքերը 5 օրվա ընթացքում: NG բալզամ շրթներկը ակնթարթորեն վերականգնում և պաշտպանում է չոր, ճաքճքած շուրթերը՝ բուժելով նույնիսկ արյունահոսող ճաքերը 5 օրվա ընթացքում: Բալզամ շրթներկը պարունակում է վոսկերի և փափկեցնող յուղերի օպտիմալ կոնցետրացիա, ինչը տալիս է Ձեր շուրթերին փափկություն և նրբություն: Շնորհիվ արևից պաշտպանության գործոնի (ԱՊԳ), բալզամ շրթներկը կօգնի այն մարդկանց, ովքեր միաժամանակ գտնվել են  ցրտի, քամու և արևի  ազդեցության տակ:





Neutrogena
Neutrogena

Neutrogena®  կոսմետիկան խորհուրդ է տրվում մաշկաբանների կողմից և մշակվում է Johnson&Johnson ընկերության բազմամյա փորձի և գիտական ուսումնասիրությունների հիման վրա: Neutrogena® ապրանքատեսականին բարձր է գնահատվում մասնագետների կողմից: Մաշկաբանների վստահությունը  Neutrogena® բրենդի բացահայտ առավելությունն ապահովեց կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունների մեջ: 1967թ-ից Neutrogena  սերտորեն համագործակցում է մաշկաբանների հետ՝ ներգրավելով լավագույն փորձագետներ նոր ապրանքների մշակման և թեսթավորման գործընթացի մեջ: Արդեն երկար տարիներ է, ինչ ստեղծվում են մաշկի խնամքի համար նախատեսված փափուկ, անվտանգ և ամենակարևորը բարձրորակ միջոցներ, որոնք այնքան անհրաժեշտ են մեծ քաղաքում ապրող կանանց համար: 

Neutrogena կոսմետիկան՝

Deep Clean - մաշկի խորը մաքրում
                                                                   Hair Therapeutic Care  - թերապևտիկ օգնություն Ձեր մազերի և գլխամաշկի համար
                                                                   Norwegian Formula - շտապ օգնություն չոր մաշկի դեպքում
                                                                   Visibly Clear - ամբողջական մոտեցում պրոբլեմատիկ մաշկի համար

                                                                   Այսօր Neutrogena ճանաչվել  է փորձագետ դեմքի մաքրման ոլորտում և վաճառվում է շատ երկրներում:





O.B.
O.B.

Տամպոնը կանանց լավագույն ընտրությունն է: Տամպոններ օգտագործող կանանց մեծամասնությունը վստահում են o.b.®: Դա ունի իր բացատրությունը. ավելի քան 50 տարի է՝  o.b.® տամպոնները արտադրվում են առաջնակարգ տեխնոլոգիաներով, ինչպես նաև  գիտական մշակումների ու որակի ապահովման խիստ կանոնակարգերի հիման վրա: Ներծծող մանրաթելերը համապատասխանում են վիրաբուժական բամբակի մաքրության հետ կապված Եվրոպական Ֆարմակոպեայի պահանջներին: O.B. տամպոնները կլինիկական ուսումնասիրություններում եւ գործնականում ապացուցել են իրենց անվտանգությունը բժշկական և հիգիենիկ տեսանկյունից:





Carefree
Carefree

Բացահայտեք ամենօրյա թարմության գաղտնիքը CAREFREE® հետ: CAREFREE® ստեղծումը նոր և թարմ գաղափարների արդյունք էր: Մենք ստեղծեցինք առաջին ամենօրյա միջադիրները Եվրոպայում 70-ական թթ. և նվիրեցինք կանանց ազատության և թարմության զգացում ողջ օրվա ընթացքում: CAREFREE® կարծում է, որ եթե կինը զգում է թարմություն, ապա վայելում է յուրաքանչյուր պահ և ապրում է լիարժեք կյանքով: Այդ իսկ պատճառով CAREFREE® ապահովում է թարմություն, որի շնորհիվ  կարող եք վայելել ձեր կյանքի ամեն վայրկյանը: CAREFREE® ապրանքատեսականու մեջ միշտ կարելի է գտնել այն, ինչ հարմար է հենց Ձեզ:





Carefree գել ինտիմ հիգիենայի համար
Carefree գել ինտիմ հիգիենայի համար

Բացահայտեք ամենօրյա թարմության գաղտնիքը  ինտիմ հիգիենայի համար նախատեսված Carefree գելի հետ: Այն  հատուկ ստեղծվել է ինտիմ զգայուն շրջանի խնամքի համար և պահպանում է   բնական pH մակարդակը: Նրա փափուկ, օճառ չպարունակող բանաձևի շնորհիվ այն հարմար է ամենօրյա օգտագործման տեսանկյունից:





Reach
Reach

REACH® բերանի խոռոչի խնամքի միջոցներ են՝ ատամի խոզանակներ, թելեր և ողողում: REACH® բրենդի ստեղծումը կապված է 1977թ հետ, երբ  առաջատար ինժեներներ ու ատամնաբույժներ մշակեցին  ատամի նորարար խոզանակ: Վերջինիս հիմնական առանձնակատկությունը յուրահատուկ գլխիկն է, որը գտնվում է բռնակի անկյան տակ ատամնաբուժական գործիքի տեսքով:
Այդպիսի կառուցվածքի շնորհիվ գլխիկը հասնում է նույնիսկ ետևի ատամների դժվարամատչելի հատվածին, իսկ խոզանակի բազմաստիճան մազիկները նպաստում են ատամների միջի հատվածի առավել մանրակրկիտ մաքրմանը: Ներկայումս REACH® առաջարկում է բերանի խոռոչի խնամքի միջոցների  բազմազան ընտրություն՝ համատեղելով առաջատար տեխնոլոգիաներն ու անթերի արդյունավետությունը: Մինչ այսօր անփոփոխ են մնում REACH® ատամի խոզանակի 2 առանձնահատկություն՝ կառուցվածքը՝ ատամնաբուժական գործիքի տեսքով և բազմաստիճան մազիկները:
REACH® բոլոր ապրանքների հիմքում ընկած են Johnson&Johnson ընկերության գիտահետազոտական ուսումնասիրությունները: REACH® բարձրորակ միջոցներ են, որոնք համապատասխանում են ատամնաբուժական և հիգիենիկ վերջին պահանջներին:





Clean&Clear
Clean&Clear

Clean&Clear - արտադրող Johnson&Johnson ԱՄՆ: Johnson&Johnson ամերիկյան ընկերությունը արտադրում է մարմնի խնամքի միջոցների լայն տեսականի Johnson\'s Baby, Neutrogena, o.b., Carefree, Reach, Clean, Clear, RoC ապրանքանիշերի անվան տակ. Clean&Clear դեմքի մաշկի խնամքի միջոցներ են՝ ստեղծված հատուկ երիտասարդ աղջիկների համար: Ներառում է ՝ խորը մաքրում և պրոֆիլակտիկա իրականացնող ամենօրյա օգտագործման հիմնական միջոցներ, ինչպես նաև մասնագիտացված միջոցներ՝ փայլի հսկողություն, սև կետերի դեմ և Advantage™ արագ արդյունք բշտիկների դեմ: