Adidas
Արդեն կես դար է, Adidas ապրանքանիշը սպորտային ոգու և նորաոճության դրսևորումն է: Նրան հավասարապես բնորոշ են համարձակությունն ու երևակայությունը, էրգոնոմիկան և էրոտիկան: Adidas պարֆումերիան մշակվում է Coty-ի հետ: Adidas-ը սպորտի նկատմամբ իսկական կրքի արտացոլումն է:


Ավելին



Adidas լոգանքի գելեր
Adidas լոգանքի գելեր

Հիանալի մաքուր, թարմ, ոգեշնչող բույրերը կարող են հագեցնել Ձեզ ուժով և էներգիայով, բացել երկրորդ շնչառություն։ Adidas լոգանքի գելերը նախատեսված են ժամանակակից երիտասարդների համար, ում կյանքն անցնում է նոր բարձունքներ նվաճելու հավերժական ձգտմամբ: Զգայական և դինամիկ բույրերի տեսականին դուր կգա նորաձև երիտասարդ տղամարդկանց, ովքեր միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին։  Խոնավեցնող լոգանքի գելերը ոչ միայն արդյունավետ մաքրում և լիցքավորում են Ձեր մաշկը, այլ նաև թողնում են թեթև մերսման ազդեցություն, որի շնորհիվ բարելավվում է արյան շրջանառությունը։ Ձեր մաշկը դառնում է հարթ, առաձգական ու ավելի շողացող, իսկ ուրվագիծը ավելի ընդգծված և գեղեցիկ:





Adidas դեզոդորանտներ
Adidas դեզոդորանտներ

Դեզոդորանտները կպաշտպանեն Ձեզ  քրտինքի տհաճ հոտից ամբողջ օրվա ընթացքում և կպարգևեն թարմության և մաքրության զգացողություն: Դեզոդորանտները մաշկը չեն գրգռում  և հագուստի վրա հետքեր չեն թողնում ։ Պայծառ, շողշողացող բույրերը Ձեզ  կպարգևեն արևադարձային ամառվա մթնոլորտ, որտեղ տիրում է ուրախություն և խինդ, իսկ ամեն նոր օր լի է զարմանալի արկածներով։ Բույրերի ստեղծագործությունները ներառում են քաղցր մրգերի և ծաղիկների նոտաներ՝ լրացված համփարով և հիլով։ Նույնիսկ ամենաամպամած օրը Դուք կնմանվեք արևի լույսի, և Ձեզ կմնա միայն հանելուկային ժպտալ զարմացած անցորդների հայացքներին։





Adidas լոսյոն սափրվելուց հետո
Adidas լոսյոն սափրվելուց հետո

Սպորտային և ակտիվ ապրելակերպը պահանջում է ոչ միայն մարմնի, այլ նաև մաշկի հատուկ խնամք։ Թարմացնող լոսյոնները հարուստ են  խոնավեցնող, փափկեցնող և սննդարար բաղադրիչներով, որոնք արդյունավետ կերպով վերացնում են սափրվելուց հետո առաջացած մաշկի գրգռվածությունը։ Լոսյոնները` սնուցելով, խոնավեցնելով և փափկեցնելով մաշկը, հաղորդում են ուժ և էներգիա: Իդեալական բույրեր  տղամարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սպորտի։ Թարմեցնող բույրերը  լրացնում են Ձեր ուժն ու էներգիան՝ ոգեշնչելով նվաճել նոր բարձունքներ և որոնել արկածներ։ Այս բույրերը  նախատեսված են ինքնավստահ և համարձակ երիտասարդների համար։





Adidas օծանելիք
Adidas օծանելիք

Adidas օծանելիքը շքեղություն է`նախատեսված դեռահասների համար: Այն ստեղծել է տաղանդավոր ֆրանսիացի դիզայներ Օռա Իտոն, ով համարվում էր ապագա դիզայնի իշխանը և եռաչափ պատկերների նախահայրն աշխարհում։  Շնորհիվ մանրամասն ընտրված բաղադրիչների`այն օգտագործողները միշտ կզգան իրենց ակտիվության գագաթնակետին։ Օծանելիքային ստեղծագործությունները բաղկացած են ցիտրուսային, բերգամոտի, մանդարինի, կանաչ և ջրային երանգներից, ինչպես նաև հիլի, կանաչ խնձորի, լավանդայի, մանուշակի, մայրիի, համփարի և մուշկի բաղադրիչներից։





Adidas հակաքրտինքային միջոց
Adidas հակաքրտինքային միջոց

Ակտիվ ապրելակերպով ժամանակակից երիտասարդների համար Adidas ընկերությունը մշակել է արդյունավետ դեզոդորանտ-հակաքրտիքային միջոցներ, որոնք ներկայացված են 3 շարքով.
•    ցողաշիթ դեզոդորանտ,
•    հակաքրտինքային միջոց պտուտակով,
•    հակաքրտինքային միջոց սթիք,
Թվարկված 3 տեսակներն էլ կանխում են քրտինքի տհաճ հոտի առաջացումը։ Adidas հակաքրտինքային միջոցները մաշկը չեն գրգռում, բորբոքում չեն առաջացնում, չեն թողնում հետքեր հագուստի վրա և նվիրում են Ձեզ 24 ժամյա մաքրություն և թարմության զգացողություն: Իդեալական է ժամանակակից տղամարդկանց և կանանց համար, ովքեր վարում են ակտիվ ապրելակերպ: