Կառավարում

«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության կառավարման կարգախոսն է. «Հասնել որակյալ ապրանքի մատչելիության բարձր մակարդակի՝ ապահովելով առավելագույն տարածում և ցուցադրում»:

«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան երկու հարյուր կենսախինդ աշխատակիցներից: Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող առևտրային ներկայացուցիչներ, որոնք մշտապես պահպանում և ամրապնդում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով միջազգային սեմինարների և թրեինինգների:

«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության կառավարման  հիմքում ընկած են այնպիսի ռազմավարական նպատակներ, ինչպիսիք են.

  • աշխատանքի ծրագրում և առաջադրում,
  • առաջադրված աշխատանքների կատարման վերահսկողության ապահովում  բոլոր փուլերում՝ պատվերի արձանագրումից մինչև վերջնավաճառքի իրականացումը,
  • աշխատակիցների պատասխանատվությունը իրենց գործառույթները  բարձր մակարդակով իրականացնելու  և առաջադրված խնդիրները լիովին և ժամանակին լուծելու համար,
  • շարժառիթային ծրագրերի միջոցով աշխատողներին քաջալերելը աշխատանքը որակյալ կատարելու համար,
  • պարբերաբար իրականացվող աշխատանքը ընկերության հաճախորդների հետ` առկա և  կանխատեսվող խնդրների ուսումնասիրման համար,
  • յուրաքանչյուր բաժնի նպատակների ձևավորումը`լավագույն որակ ապահովելու համար



«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության կառավարման կարգախոսն է. «Հասնել որակյալ ապրանքի մատչելիության բարձր մակարդակի՝ ապահովելով առավելագույն տարածում և ցուցադրում»: «Սի Ընդ Էֆ Քո» ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան...
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Չնայած վերջին տարիներին շուկայի բուռն...
Ապրանքների մատակարարումն իրականացնելիս ընկերությունը կարևոր է համարում հաճախորդների հանդեպ ուշադրությունն ու նրանց վստահության ձեռքբերումը: